«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը տևական ընդմիջումից հետո կրկին փորձում է ակտիվանալ։
Նա սկսել է հարցազրույցներ տալ, իսկ հունիսի 2-4-ը, որպես դասընթացավար, մասնակցելու է Ծաղկաձորում «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կազմակերպելիք դասընթացին՝ լրագրողների և մեդիաոլորտի աշխատակիցների համար։ Թեման վերաբերում է ատելության խոսքի տարածումը կանխելուն»։