«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը ՀՀ ֆինանսների նախարարությունում ստուգումներ է իրականացրել: Այդ հաշվեքննության արդյունքում 2022 թվականի բյուջեի տարեկան կատարման մասով ուշագրավ փաստեր են հայտնաբերվել: Օրինակ՝ «Պլանավորում, բյուջետավորում, գանձապետական ծառայություններ, պետական պարտքի կառավարում, տնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության մշակում և մոնիտորինգ» ծրագրով առկա է 540 մլն 865 հազար դրամի չափով անհամապատասխանություն:
Այստեղ խոսքը վերաբերում է աշխատողների հավելավճարներին և պարգևատրումներին: Առկա է նաև խեղաթյուրման ռիսկ՝ «Կառավարության պարտքի սպասարկում» միջոցառման հետ կապված: Այստեղ խեղաթյուրման ռիսկը պայմանավորված է արտարժույթով կատարված վճարներով և դրանց տատանումներով: Այս և այլ թերացումների մասով Հաշվեքննիչ պալատը նաև առաջարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարություն»: