Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.42

RUB4.66

Երևան 20 ℃

Рус Eng

Հաջորդ շաբաթն ԱԺ-ում թեժ է լինելու․ «Հրապարակ»

Մամուլ

19 Մայիսի, 8:53

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հաջորդ շաբաթն ԱԺ-ում թեժ է լինելու՝ բացի նրանից, որ երեքշաբթի մեկնարկելու են հերթական նիստերը, իսկ ԱԺ խորհրդի հաստատմանը 28 նախագիծ է ներկայացվել, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի և ԿԲ տարեկան հաշվետվությունները, ՀԾԿՀ անդամի, վճռաբեկի դատավորների ընտրություններ են լինելու, երկուշաբթի խորհրդարանի հանձնաժողովներում մեկնարկելու է 2022-ի բյուջեի կատարողականը, որի մեկնարկին, ավանդույթի համաձայն, ներկա է գտնվում նաև կառավարության ղեկավարը։

Սակայն ուշագրավ է, որ ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգում ընդգրկված չէ ո՛չ Հռոմի միջազգային քրեական դատարանի ստատուտի նախագիծը, ո՛չ Թագուհի Թովմասյանին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու նախագիծը։ Այն դեպքում, որ ՔՊ-ականներն ասում էին, թե նախագիծը մշակման փուլում է և պետք է ներկայացվի երեքշաբթի մեկնարկող հերթական նիստերին»։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել