Մամուլ

Հռոմի ստատուտի հարցում որոշում կայացնելու համար հաշված օրեր են մնացել

Հռոմի ստատուտի հարցում որոշում կայացնելու համար հաշված օրեր են մնացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությանը հաշված օրեր են մնացել՝ վճռելու, թե ինչպես վարվել Միջազգային քրեական դատարանին անդամակցության, այսինքն` Հռոմի ստատուտի հետ։

Համենայնդեպս, երեկվա դրությամբ համաձայնագիրն ԱԺ չէր ուղարկվել, ինչի մասին պաշտոնապես հայտնեցին խորհրդարանից, թեպետ եկող շաբաթ կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը։ Ինչպես հայտնի է, մարտի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, և ՀՀ կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը՝ եռամսյա ժամկետում:

Այսինքն՝ մայիսի 23-ը վերջնաժամկետն է, և համաձայնագիրը պետք է ընդունվի կամ մերժվի ՀՀ ԱԺ-ի կողմից։ Ստատուտի վավերացմամբ Հայաստանը ոչ միայն կկարողանա դիմել Միջազգային քրեական դատարան, և Ադրբեջանի ագրեսիայի հարցերը կարող են քննվել այդ դատարանում, այլև պարտավոր է կատարել այդ դատարանի որոշումները, իսկ տարեսկզբին միջազգային դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական