Մամուլ

ՔՊ կուսակցության գլխավոր գրասենյակը տեղափոխվում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը տեղափոխվելու է Հանրապետության փողոց: Այս օրերին ՔՊ-ում վերանորոգման և տեղափոխման աշխատանքների հետ կապված եռուզեռ է:

Մեզ հետ զրույցում ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հաստատեց գրասենյակի տեղափոխման մասին տեղեկությունը՝ նշելով, որ դեռ վերանորոգման աշխատանքներ են գնում, ուստի հայտնի չէ, թե երբ կտեղափոխվեն: «Չգիտենք՝ որքան կտևի վերանորոգումը, հնարավոր է՝ մեկ տարի տևի»,-ասաց նա:

Ի դեպ, Հանրապետության փողոցի վրա է գտնվում նաև ՀՅԴ կենտրոնական գրասենյակը, որից մի փոքր այն կողմն էլ ՀՀԿ գրասենյակն է: Ստացվում է՝ ՔՊ-ն գալիս է իր սիրելի նախկիններին հարևան»: