«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի17-18-ը կգործուղվի Բելառուս՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախագահությունն անցած տարի անցել է Բելառուսին, եւ դեռեւս տարեսկզբին հայտարարվեց, որ մայիսին արտագնա նիստ է անցկացվելու՝ քննարկվելու են խնդրահարույց հարցեր։ Ենթադրվում է, որ Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունները եւս քննարկման թեմա կդառնան։