Մամուլ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն այլևս լույս չի տեսնի. «Ժողովուրդ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն այլևս լույս չի տեսնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից հրատարակվող «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը հաջորդ ամսվանից այլևս դադարելու է լույս տեսնել, քանի որ դադարեցվել է օրաթերթի ֆինանսավորումը, և կրճատվել է նաև աշխատակիցների թիվը:

«Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը հայտնեց. ««Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետիրոջ լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշմամբ՝ 2023թ. հունիսի 1-ից կդադարեցվի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը։
Որոշումը պայմանավորված է թերթերի՝ 2022թ. ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով և ծախսարդյունավետության նվազ մակարդակով։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը 2017 թվականից գործում են ««Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲԸ կազմում, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը»։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետություն»-ը Հայաստանում լույս տեսնող պաշտոնական թերթ է, որը հրապարակվում է դեռևս 1990թ.-ից»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական