«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը դեռ մտորում է՝ մասնակցե՞լ ավագանու ընտրություններին, թե՞ ոչ:
«Ժողովուրդ օրաթերթ»-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այս օրերին քննարկում է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը: Ընդդիմադիր ֆրակցիային, սակայն, դեռ չի հաջողվում վերջնական որոշման գալ այս հարցում:
Բանն այն է, որ ֆրակցիայում մեծամասնությունը հակված է ընտրություններին չմասնակցելու տարբերակին, քանի որ կարծում են՝ կրկնվելու է 2021թ.-ի ԱԺ արտահերթ ընտրությունների սցենարը։
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց նաև Ագնեսա Խամոյանից, վերջինս էլ նշեց, որ ավագանու ընտրություններին մասնակցելու կամ թեկնածուի մասով դեռ որոշում չունեն»: