Մամուլ

ԱԺ միջադեպի ժամանակ պատռվել է Գեղամ Մանուկյանի կոստյումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ անվտանգության աշխատակիցները ապրիլի 20-ին՝ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ իրենց ապօրինի գործողությունների ընթացքում, պատռել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կոստյումը:

Հիշեցնենք, որ այդ օրը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քաղաքական ակցիա էր իրականացրել ԱԺ ամբոնի մոտ, ինչից հետո պատգամավորի ակցիային միացել էին նաև ընդդիմադիր մյուս պատգամավորները: Ընդդիմադիրների քաղաքական ակցիայի ժամանակ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անմիջական ցուցումով, անվտան ության աշխատակիցները բռնի ուժող, քաշքշելով հեռացրել էին ընդդիմադիրներին նիստերի դահլիճից:

Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանի հրահանգից ոգևորված՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներն այնքան «ինքնամոռաց» են գործել, որ պատռել են Գեղամ Մանուկյանի կոստյումը: Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ, իհարկե, աղմկահարույց միջադեպերի, ծեծկռտուքների պակաս չի եղել, բայց այս խորհրդարանը, կարծես, մտադրվել է ռեկորդ սահմանել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիառած բռնություներով»: