Մամուլ

Ինչո՞ւ էր Հովիկ Աբրահամյանի որդին Քննչական կոմիտե գնացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ինչ քրեական վարույթի շրջանակներում է հրավիրվել ՀՀ քննչական կոմիտե և որպես վկա հարցաքննվել:

Պարզվում է՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի և նրա հոր՝ Աժ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի գործունեության և մարզում առկա հողերի մասով կա քրեական վարույթ, որի շրջանակներում էլ Արգամ Աբրահամյանին որպես վկա հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Նշենք, որ Գուլոյաններն ու Աբրահամյանները խնամիներ են:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ArmLur.am-ը արձանագրել էր, թե ինչպես է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, դուրս գալիս ՀՀ քննչական կոմիտեից, և փորձել էր անձամբ նրանից հարցնել, թե ինչու է հրավիրվել կոմիտե: Աբրահամյանը հրաժարվել էր մանրամասնել իր այցի մասին»: