«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը կորոնավիրուսի համավարակի օրերին ենթադրյալ չարաշահումների գործի շրջանակն ընդլայնում է։ Գործը հասնում է Առողջապահության նախարարությանը: Ասել է թե՝ իրավապահները կմտնեն նախարարություն:
Նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը եւս համընկնում է չարաշահումների փուլերի հետ: Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, կալանավորել է Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին: Քրեական գործով կալանավորվել են «Մեդլայն» կլինիկայի աշխատակիցներ, հարցաքննվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը, աշխատակիցները»։