«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս գրել էինք, որ ձեռնամարտ է տեղի ունեցել Տեղ գյուղ ներթափանցած ադրբեջանցիների և ՀՀ զինվորների միջև։ Տեղի բնակիչներից մեկը պատմեց ձեռնամարտի պատճառը․ ադրբեջանցիները Տեղի արոտավայրերը զավթելուց հետո, երբ սկսել են ամրաշինական աշխատանքներ կատարել և պոստեր դնել՝ վրան տնկելով ադրբեջանական դրոշներ, նույնն արել են նաև հայ դիրքապահները։
Ադրբեջանցիները մեր զինվորներին ասել են, որ չեն ուզում մոտիկից տեսնել ՀՀ դրոշը, և հրամայել են իրենցից մի քանի տասնյակ մետր հեռու խփել՝ ՀՀ տարածքի խորքում, սակայն մերոնք չեն նահանջել, որի հետևանքով էլ ձեռնամարտ, քաշքշուկ է եղել, ու չնայած մերոնք մի քանի անգամ քիչ են եղել, քան ադրբեջանցիները, բայց ձեռնամարտում հաղթել են»: