Մամուլ

Գլխավոր դատախազը կգա Ազգային ժողով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը ԱԺ է ներկայացրել 2022 թ․ գործունեության մասին հաղորդումը, որն առաջիկայում դատախազը կզեկուցի։ Ըստ հաղորդման՝ նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն ավելացել են ավելի քան 7 հազարով՝ կազմելով մոտ 38 հազար։ Առանձնապես ծանր հանցագործությունների աճը կազմել է 151․1 տոկոս՝ 2021-ին գրանցվել է 350 դեպք, անցած տարի՝ 880։ Փոխարենը 3 դեպքով նվազել են ինքնասպանությունները՝ 188 դեպք։ 76.3 տոկոսով աճել է թմրանյութի ապօրինի շրջանառությունը։

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 563-ով՝ 3 հազար 357 դեպք։ Աճել են նաև կաշառք տալու, փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերը։ Կոռուպցիոն հանցագործությունների գծով քրեական հետապնդման է ենթարկվել 44 պաշտոնատար անձ, այդ թվում՝ դատավորներ»: