«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես օրեր առաջ հայտնել էինք, Ալեն Սիմոնյանը բակում մարզվելիս սայթաքել, վայր էր ընկել ու վնասել արմունկը, որից հետո «Նաիրի» բժշկական կենտրոնում նրան վիրահատել էին: Ձեռքը կոտրած և վիրահատած Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին գործուղվել էր Գերմանիա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գերմանիա գործուղման ընթացքում բարդություններ են առաջացել վնասված թևի հետ կապված, ինչի պատճառով էլ ԱԺ նախագահը 1 օր շուտ է վերադարձել Երևան, որպեսզի ապրիլի մեկին կրկին վիրահատվի:
Հավելենք, որ պաշտոնական լուսանկարներում երևում է՝ Սիմոնյանը վիրակապերով էր մասնակցում գերմանացի գործընկերների հետ հանդիպումներին»: