Մամուլ

Հայտնի է, թե ում է մակագրվել Գևորգ Սիմոնյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու դեմ նրա պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը դատարանը վարույթ է ընդունել, բողոքի քննությունը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին, քննության օր դեռևս նշանակված չէ: Նշենք, որ Սերգեյ Մարաբյանը բարձր վարկանիշ ունեցող դատավորներից է:

Հիշեցնենք, որ Գևորգ Սիմոնյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, նրան առաջադրված մեղադրանքը կապված է сovid-ի ժամանակ պետական միջոցների յուրացման հետ, Սիմոնյանը մեղադրանքը չի ընդունում: Մարտի 12-ին նա կալանավորվել էր»: