«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը մարտի 27-30-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Պատվիրակությունը բաղկացած է 14 հոգուց՝ 6 պատգամավոր, մյուսները` ԱԺ աշխատակազմից: ԱԺ նախագահի հետ Բեռլին կմեկնեն նաև ընդդիմադիր պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Թադևոս Ավետիսյանը և «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը, ով հաճախ է ընդգրկվում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակություններում։
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընկնելիս վնասել էր արմունկը, ապա, իր իսկ փոխանցմամբ, բարդ վիրահատության էր ենթարկվել և, ըստ ամենայնի, վիրակապով է մեկնելու Բեռլին։ Սակայն ԱԺ-ից մեզ վստահեցրին, որ ԱԺ նախագահի առողջական վիճակը թույլ է տալիս մեկնել գործուղման»։