Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR413.67

RUB4.87

Երևան 17 ℃

Рус Eng

ԲԴԽ-ն հրապարակել է հերթական մրցույթի արդյունքները. «Հրապարակ»

Մամուլ

18 Մարտի, 9:28

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը, մի կողմից, համակարգից հեռացնում է փորձառու դատավորներին, մյուս կողմից՝ դատավորների ցուցակները համալրելու մրցույթներ անցկացնում։ ԲԴԽ-ն հրապարակել է հերթական մրցույթի արդյունքները։ Քրեական մասնագիտացմամբ բաժինը համալրելու համար մրցույթին դիմել է 17 հոգի, անցողիկ 80 միավորի շեմը հաղթահարել են 2-ը՝ Ռիմա Առաքելյանը, Մասիս Մելքոնյանը։

Քաղաքացիական մասնագիտացմամբ դիմած 18 թեկնածուից շեմը հաղթահարել են դարձյալ 2 հոգի՝ Աննա Շիլաջյանը, Նարինե Թորոսյանը։

Վարչական մասնագիտացմամբ 31 հոգուց 6 հոգին՝ Հերմինե Մուրադյանը, Լուսինե Բոյաջյանը, Տիգրան Սանթրոսյանը, Էդգար Կյուրեղյանը, Նարեկ Գասպարյանը, Սյուզաննա Վարդանյանն են անցել 80 միավորի շեմը։ Բայց արդյունքները կարող են փոխվել բողոքարկումներից հետո»:

  
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում