«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի մեր աղբյուրներն ասում են, որ լարվել են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի եւ մարզպետ Սհարոն Սահակյանի հարաբերությունները. ԵԿՄ նախագահն իր փոխմարզպետ փեսային՝ Վասակ Վարդանյանին է տեսնում մարզպետի պաշտոնին եւ պայքարում է դրա համար։
Նա պատերազմից հետո ընդհատակ էր անցել, չընդգրկվեց ՔՊ նախընտրական ցուցակում, թվում էր՝ փորձում է տարանջատվել իշխանություններից, որպեսզի դավաճանի պիտակը չկիսի նրանց հետ, վերջերս նորից ասպարեզ է նետվել եւ կրծքով պաշտպանում է Փաշինյանին ու իշխանությունների վարած քաղաքականությունը։
Այս «անձնազոհության» դիմաց էլ նա կոմպենսացիա է պահանջում, որ Կոտայքի մարզը հանձնվի իրեն։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ դա չի լինի՝ մի քիչ շատ կլինի․ որդին՝ Հրազդանի քաղաքապետ, փեսան՝ փոխմարզպետ, դուստրը մարզպետարանում է աշխատում, մնացած պաշտոնների մասին էլ չենք ասում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում