Մամուլ

Հարցաքննության է հրավիրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննության է հրավիրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանին եւ երկու անգամ բավականին երկար պահել նրան նախաքննական մարմնում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել են նաեւ բժշկական կենտրոնի աշխատակիցներ, ու չի բացառվում, որ առաջիկայում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ձերբակալություններ լինեն: Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պետական եզակի բժշկական կենտրոններից է, որը 2020-ի ապրիլից գործել է որպես բացառապես քովիդ-կենտրոն»: