Մամուլ

Մանե Թանդիլյանին ու Մեսրոպ Առաքելյանին մերժում են․ նրանք ակտիվ հանդիպումների մեջ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն ավագանու ընտրություններին ընդառաջ «փնտրտուքների» մեջ է. կուսակցությունը փնտրում է մարդկանց, որոնք կհամալրեն ավագանու ցուցակը:

Մեր աղբյուրները հայտնեցին, որ կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը այս օրերին տարբեր մարդկանց հետ են հանդիպում, նրանց առաջարկում են ավագանու անդամ լինել իրենց կուսակցությունով, սակայն կտրուկ մերժում են ստանում:

  
Բանն այն է, որ փորձում են ցուցակը համալրել հայտնի դեմքերով, սակայն ում առաջարկում են համալրել իրենց ցուցակը, գրեթե բոլորը հրաժարվում են:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Հովհաննիսյանից։ Վերջինս նախ ասաց, որ հարցերը գրավոր ուղարկենք, սակայն դրանց ծանոթանալուց հետո հրաժարվեց մեկնաբանել: Մեր բազմաթիվ զանգեր մնացին անպատասխան, ինչը եւս մեկ անգամ հիմնավորում է մեր տեղեկությունները:

Ըստ էության, եթե մեր տեղեկությունները հիմնավոր չլինեին, կուսակցության խոսնակը կշտապեր հերքել այն, այլ ոչ թե կխուսափեր հարցերից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում