«Հրապարակ» թերթը գրում է. «Պետգույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել ՊՆ-ին պատկանող 71 անշարժ գույքից հերթականը՝ Շենգավիթ, Շիրակի փողոց 24 շենք, 63 հասցեում գտնվող։ Գույքը վաճառվում է գնահատված արժեքի 100 տոկոսով՝ 190 մլն 950 հազար դրամ։
Այն կազմված է 715.56 քառ. մետր մակերեսով հասարակական շենքից և դրա զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված 0.17475 հեկտար մակերեսով հողամասից։ Մենք պարզեցինք, որ վաճառքի հանված գույքը նախկին ռուսական զորամասն է։
Հիշեցնենք, որ 71 անուն գույքի մեջ է մտնում նաև Երևանի նախկին Մայրաքաղաքային գունդը՝ «Ստալիչնի պոլկը», որի տեղում էլիտար թաղամաս են կառուցելու»: