Մամուլ

ՔՊ-ում որոշել են ամեն շաբաթ պաշտոնյաներին կանչել փակ քննարկման․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորները որոշել են ամեն շաբաթ խորհրդարան կանչել նախարարներից կամ ուժային կառույցներից որևէ մեկին՝ փակ քննարկման:

Այս ընթացքում խորհրդարան են եկել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, երեկ էլ ԱԺ էր եկել ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Հնարավոր է՝ առաջիկայում ՔՊ-ականների հետ փակ հանդիպման գա նաև Արարատ Միրզոյանը:
ՔՊ-ական պատգամավորներին «հրահանգվել է» մեկ մարդու պես գալ ու ներկա լինել այդ բոլոր հանդիպումներին:

Մեր տեղեկություններով՝ այս հանդիպումներին թեև «հույժ գաղտնի» հարցեր չեն քննարկվում, բայց ՔՊ-ականները փորձում են ամեն կերպ փակ պահել հանդիպման մանրամասները:

Այս հանդիպումները տեղի են ունենում հիմնականում հարցուպատասխանի ձևով. իշխող ֆրակցիայի պատգամավորները հարցեր են ուղղում նախարարներին, երբեմն նաև «ուղղորդումներ» են տալիս»: