«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում է ներառված Ազգային անվտանգության ծառայությանը Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում հողատարածք տրամադրելու հարցը։ Խոսքը 1 մլն 121 հազար դրամ կադաստրային արժեքով, 1.2 հա մակերեսով հողատարածքի մասին է։
Ներկայում այդ հողամասը համարվում է պետության սեփականությունը, սակայն պետական որևէ մարմնի ամրակցված չէ։ Թե կոնկրետ ինչի համար է հողատարածքը տրամադրվում Ազգային անվտանգության ծառայությանը, նախագծում չի նշվում։
Կառավարության որոշման նախագծի հեղինակն ԱԱԾ-ն է, որպես հիմնավորում նշում են, որ հողատարածքն ԱԱԾ-ին պետք է «իր առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար»։