Մամուլ

Պատգամավոր Մարիամ Պողոսյանը վերջերս նշանադրվել է․ «Ժողովուրդ»

Պատգամավոր Մարիամ Պողոսյանը վերջերս նշանադրվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը վերջերս նշանադրվել է նույն իշխանական խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի օգնականի՝ Ռոման Տերտերյանի հետ: Վերջինս նախկինում ազգությամբ ռուս պատգամավոր Ալեքսանդր Սանդիկովի օգնականն էր:

Հատկանշական է, որ Մարիամ Պողոսյանը ևս նախկինում եղել է պատգամավորի օգնական. Նա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի օգնականն էր և այս գումարման խորհրդարանում պատգամավոր դարձավ: Մեր տեղեկություններով՝ Մարիամ Պողոսյանը և Ռոման Տերտերյանը բավականին երկար ժամանակ է, ինչ ընկերություն էին անում, իսկ վերջերս արդեն նշանադրվել են:

 Զույգը մտադիր է այս տարի ամուսնանալ, և երեկ արդեն միասին ծաղիկներ էին խոնարհում մարտի 1-ի զոհերի նորադիր արձանի մոտ»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական