Ի՞նչ ներքին որոշում է եղել դատավորների վերաբերյալ․ «Ժողովուրդ»
Մամուլ
28 Փետրվարի, 9:39
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը ի սկզբանե ներքին որոշում է ունեցել՝ և դատավոր Զարուհի Նախշքարյանի, և դատավորների միության փոխնախագահ, դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու մասով:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր նեղ թիմի մոտ անկեղծացել է, թե նպատակ չունի Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնել: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Կարեն Անդրեասյանն, իհարկե, ուղիղ խոսք չի տվել որևէ բան Ստեփանյանի կողմնակիցներին, սակայն ինչպես նկատում ենք, նրա զանգ-նամակ-խնդրանքը տեղ է հասել:
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երևան քաղաքի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները, իսկ Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն. սա Ստեփանյանի երկրորդ նկատողությունն էր»:
Հետևեք մեզ Telegram-ում