Մամուլ

Տոյվո Կլաարն այսօր կգա Հայաստան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր կգա Հայաստան:

Մեր տեղեկություններով՝ նա հանդիպում կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Նշենք, որ վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր եկել մեկ ամիս առաջ՝ հունվարի 23-ին: Նա այդ ժամանակ գրառում էր կատարել և ասել. «Մեկօրյա հանդիպումներով՝ վերադարձ Երևան։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ Հայաստանի այցի նպատակներից են նաև (բացի Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելուց) ԵՄ առաքելության հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է, փետրվարի 21-ին ԵՄ-ն պաշտոնապես հայտարարել է Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկի մասին։ Եմ առաքելության կենտրոնակայանը Եղեգնաձորում է: ԵՄ դիտորդական առաքելությունը կազմված է 100 դիտորդից»: