Մամուլ

Փոխնախարարից դժգո՞հ են եղել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կրկին մնացել է առանց փոխնախարարի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ փետրվարի 6-ին Արմեն Արզումանյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասով «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, տեղեկացանք, որ ոչ թե Արմեն Արզումանյանն է ցանկություն հայտնել հեռանալ, այլ նրան ազատել են պաշտոնից:

Մեր աղբյուրները հայտնում են, որ իրականում նախարարությունում դժգոհ են եղել Արմեն Արզումանյանի աշխատանքից, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի ապրիլին, այսինքն՝ անգամ մեկ տարի չաշխատեց այդ պաշտոնում: Գալով պաշտոնի եւ խոստումներ տալով՝ նա, փաստորեն, չի կարողացել իրականացնել դրանք, ինչն էլ այդպիսի դժգոհության պատճառ է հանդիսացել:

Տեղեկացանք նաեւ, որ մինչ այս պահը նրան դեռ փոխարինող չի նշանակվել, եւ նախարարությունում այնպիսի տրամադրություններ են, որ առաջիկայում այդ հաստիքը չի էլ համալրվի, եւ նրա գործառույթները կկատարեն նախարարի մյուս տեղակալները»: