Մամուլ

Արմեն Գևորգյանի նկատմամբ ակնհայտ լավ վերաբերմունք կա․ «Ժողովուրդ»

Արմեն Գևորգյանի նկատմամբ ակնհայտ լավ վերաբերմունք կա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ Հայաստանում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների հարաբերությունները խիստ բևեռացված են, գաղտնիք չէ: Այն նույնիսկ նկատվեց ԱԺ դահլիճում միմյանց վրա նետված շշերի և հրահրված ծեծկռտուքի ժամանակ: Թշնամանքը ակնհայտ է. անգամ ԱԺ միջանցքներով քայլելիս միմյանց չեն բարևում:

․․․Հետաքրքիր է, որ այս ֆոնին ՔՊ-ականները ընդգծված լավ վերաբերմունք ունեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականներից ոմանք հաճախ են որևէ իրադարձություն քննարկում Գևորգյանի հետ, նրա կարծիքը հարցնում:

Անգամ ընդդիմադիրների համար է առեղծված ՔՊ-ականների այս հատուկ վերաբերմունքը Արմեն Գևորգյանի նկատմամբ:

Իշխանականների այս բարյացակամ վերաբերմունքը թերևս կարելի է բացատրել նրանով, որ Արմեն Գևորգյանը հիմականում չի խառնվում իշխանություն-ընդդիմադիր գզվռտոցին, զուսպ է իր ելույթներում, ԱԺ-ում ելույթ է ունենում հազվադեպ, այն էլ՝ խոսում բացառապես բուն թեմայից ու չի քննադատում իշխանություններին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական