Մամուլ

Գյումրիի փոխքաղաքապետը մեկ միլիոն դոլարից ավելի սպառողական վարկ է ստացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի՝ 2021թ․ հայտարարագրից պարզ է դառնում, որ պաշտոնյան 500 մլն դրամից ավելի՝ մեկ միլիոն դոլարից ավելի, սպառողական վարկ է ստացել, այն դեպքում, երբ չունի անշարժ գույք։ Եթե անգամ ունենար, ապա դրա գրավադրմամբ չէր կարող նման վարկ ստանալ։ Թե ինչպես, և որ բանկն է Պապիկյանին նման  վարկ տրամադրել, հայտնի չէ։

Ի դեպ, բանկային գործի մասնագետներն ասում են, որ սպառողական վարկ կարող են տրամադրել 10, առավելագույնը՝ 20 հազար դոլարի սահմաններում։ Անգամ նման չափի բիզնես-վարկերն են ընտրողաբար տրամադրում՝ փորձառու, կայացած և կապիտալ ունեցող բիզնեսմեններին»։