«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը վերաբերում է «ջրային պարեկների» ընդունելության կարգին, այսինքն՝ ստորաբաժանումը կստեղծվի շուտով։ «Ջրային պարեկները» գործելու են Սևանա լճում։
Ոստիկանությունը շուտով նաև ջրային փոխադրամիջոցներ ձեռք կբերի նորաստեղծ ստորաբաժանման համար»: