Մամուլ

ՊՆ-ն 70 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում կվճարի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը 70 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում կվճարի 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց մեքենաներն օգտագործելու համար, որի հետեւանքով այդ մեքենաները ոչնչացել կամ վնասվել են։

 

ՊՆ-ն դիմել է կառավարությանը, եւ կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ-ին այդ փոխհատուցումները վճարելու համար կտրամադրվի 185 մլն 967 հազար դրամ։ 70 տրանսպորտային միջոցից 25-ն ընդհանրապես ոչնչացվել է, 45-ը վնասված վիճակով վերադարձրել են սեփականատերերին։ Այդ մեքենաների սեփականատերերին փոխհատուցման գումարը կվճարվի 2023 թվականի ընթացքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: