Մամուլ

Օհանյանն ու Չարչյանը թիմակիցներին հայտնել էին մանդատը վայր դնելու ցանկության մասին. «Ժողովուրդ»

Օհանյանն ու Չարչյանը թիմակիցներին հայտնել էին մանդատը վայր դնելու ցանկության մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին «Հայաստան» խմբակցության ներսում քննարկվում է Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի մանդատները վայր դնել-չդնելու հարցը: Բանն այն է, որ մինչ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ գալը անձամբ Սեյրան Օհանյանն ու Արմեն Չարչյանը իրենց թիմակիցներին հայտնել են մանդատը վայր դնելու ցանկության մասին: Թիմակիցներն էլ նրանց հետ են պահել այդ մտադրությունից՝ ասելով, որ դա «թուլության» նշան կդիտարկվի, կստացվի՝ թե ընդունում են իրենց մեղքն ու «հետ են քաշվում»:

 

Երկար քննարկումներից հետո պատգամավորներն էլ ընդառաջ են գնացել թիմակիցներին ու մանդատները չեն դրել: Տեղեկացանք, որ անձեռնմխելիությունից զրկվելուց հետո էլ Սեյրան Օհանյանն ու Չարչյանը շարունակում են օրակարգ բերել այս հարցը, բայց խմբակցության մեծամասնությունը դեմ է սրան. կարծում են, որ այդպիսով ՔՊ-ականներին խոսելու հերթական թեման կտան, թե իրենց հաջողվում է «մասնատել» ընդդիմությանը, ուստի ամեն կերպ փորձում են Օհանյանին ու Չարչյանին հետ պահել մանդատներից հրաժարվելու մտքից:

Թե վերջում ինչ կստացվի, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, նրանք դեռ շարունակում են մնալ պատգամավորներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական