Ուրբաթ, 3 Փետրվարի 2023

USD394.36

EUR425

RUB5.42

Երևան 3 ℃

Рус Eng

Ի՞նչ է պատմել Արարատ Միրզոյանն իր դեմ հարձակման գործով․ «Ժողովուրդ»

Մամուլ

25 Հունվարի, 8:43

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է: Իսկ ի՞նչ է նա պատմել քննիչին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջինս նշել է, թե որևէ բան չի հիշում և այդ պահին միայն մտածել է՝ ինչպես պաշտպանվի և փրկի իր կյանքը: Հիշեցնենք, որ օրերս «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ էին հայտնի դարձել, թե Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված անձն ինչ է հայտնել Ազգային անվտանգության ծառայությունում: Նա, մասնավորապես, նշել էր, որ ցանկացել է հարվածել Միրզոյանին, սակայն կարծում է, որ իր հարվածը Արարատ Միրզոյանին չի հասել:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ քաղաքացի Ա.Բ-ն, 2020 թվականի նոյեմբերի 9-ին տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս, որ սիրտը հովանա. 44 օր խաբվելուց հետո պարտվեցինք»:

 

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը