Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023

USD400.39

EUR428.83

RUB4.24

Երևան 4 ℃

Рус Eng

Ընդդիմադիրները կմասնակցեն քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունների քննարկմանը․ «Ժողովուրդ»

Մամուլ

24 Հունվարի, 8:45

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մասնակցելու են փետրվարի 7-ին մեկնարկելիք ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանին: Հենց այդ նստաշրջանի ժամանակ էլ ներկայացվելու են պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին միջնորդությունները: Երեկ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին:

Այս անգամ դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցին համաձայնություն տալու վերաբերյալ: Հունվարի 20-ին նման միջնորդություն երեք դրվագով ներկայացվել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մասով:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջնորդություններ կլինեն նաև նույն խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի և Գեղամ Մանուկյանի մասով:

Եվ ահա, մեր տեղեկություններով, ընդդիմադիր պատգամավորները որոշել են մասնակցել նիստին, ակտիվ հարցադրումներ անել և ելույթներ ունենանլ՝ փորձելով ցույց տալ իշխանությունների իրական նպատակը, այն է՝ հանրությանը կարևոր հարցերից շեղելն է»:

 

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում