Մամուլ

15 զինծառայողի կյանք խլած հրդեհի դեպքով կալանավորումների շարք կլինի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «15 զինծառայողի կյանք խլած հրդեհի դեպքով սպասվում է կալանավորումների շարք: ՊՆ-ում ներքին քննարկում է եղել, որի ժամանակ նշվել է, որ հեռացումներն առաջին քայլը կլինի, որից հետո կսկսվեն կալանավորումները:

Նշենք, որ երեկվա ողբերգական դեպքով աշխատանքից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը, կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ, գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյանը, հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ, գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյանը, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյանը:

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, պաշտպանության նախարարի հրամանով, աշխատանքից կազատվեն նաև բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում։