«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր՝ ժամը 12-ին, բողոքի ակցիա են իրականացնելու Քննչական կոմիտեի շենքի մոտ: Մեզ հայտնի դարձավ, որ ակցիայի նպատակը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ի միջադեպի դեպքով քննության խայտառակ դանդաղ ընթացքն է ու առերեսումների կասեցումը: Այսօր լրանում է միջադեպի 5 ամիսը, ու որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած խայտառակ միջադեպով հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ոչ միայն հրաժարական չտվեց, այլեւ պաշտոն ստացավ եւ այս պայմաններում էլ դատի է տվել ծնողներին, պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել»: