Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023

USD393.83

EUR418.47

RUB5.32

Երևան 2 ℃

Рус Eng

Արմեն Աշոտյանը ՀՀԿ Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ․ «Հրապարակ»

Մամուլ

19 Հունվարի, 8:45

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունում, մեզ հասած տեղեկություններով, հակված չեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունն առաջադրել առաջիկայում սպասվող Երևանի ավագանու ընտրություններին՝ որպես քաղաքապետի թեկնածու։

Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀԿ-ն իր անցկացրած հարցումների արդյունքում պարզել է, որ Մարգարյանի ռեյտինգն այնքան էլ բարձր չէ։ Նեղ շրջանակում քննարկել են այլ թեկնածություններ։ Ոմանք կարծում են, որ հնարավոր է ՀՀԿ-ն կանգնի Արմեն Աշոտյանի թեկնածության վրա, իսկ հնարավոր է, որ պաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը, եթե նա որոշի առաջադրվել։ 2018-ի իշխանափոխությանը հաջորդած խորհրդարանական ընտրություններին, երբ երկիրը համատարած Սերժ էր մերժում, Արմեն Աշոտյանը մայրաքաղաքի ամենավարկանիշային ՀՀԿ-ականը դարձավ՝ ռեյտինգային ընտրակարգով կենտրոնում ստանալով մոտ 2 հազար 500 ձայն»:

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

«Հայտնի ուժերը»՝ պատմության դատաստանի առաջ

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ