Ի՞նչ որոշում կկայացվի Գեորգի Կուտոյանի գործով․ «Ժողովուրդ»
Մամուլ
17 Հունվարի 2023, 9:30«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության գործով պետք է համապատասխան որոշում կայացնի: Այսօր լրանում է ԱԱԾ նախկին տնօրենի մահվան երրորդ տարին, և ամենակարևոր հարցը շարունակում է մնալ անպատասխան արդեն 3 տարի. ինչո՞ւ նա գնաց այդ ծայրահեղ քայլին:
Վարույթն իրականացնող մարմինը քննել էր միայն ինքնասպանության վարկածը, որից հետո որոշեց կասեցնել քրեական գործով քննությունը: Ի՞նչ ունենք այսօր. նոր քրեական դատավարության օրենսգրքով այլևս կասեցված վարույթներ չեն կարող լինել։
Ընթացակարգը հետևյալն է. կասեցված գործերը պետք է վերսկսվեն և համապատասխան քրեադատավարական որոշումներով ավարտվեն։ Նույն ընթացակարգը պետք է գործի նաև Գևորգի Կուտոյանի քրեական գործով, և Քննչական կոմիտեն, ըստ էության, պետք է կոնկրետ որոշում կայացնի՝ կա՛մ պետք է վերսկսի քրեական վարույթը, և նոր վարութային գործողություններ արվեն, մեղադրանք առաջադրվի, կա՛մ վարույթը կարճելու որոշում կայացվի:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ քննչական կոմիտե և հարց ուղղել, թե արդյոք քրեական վարույթը կարճվել է, թե վերսկսվել: Ի պատասխան՝ ՀՀ քնչական կոմիտեից հայտնեցին. «Այս պահին կասեցված է վարույթը։ Նոր, այսինքն՝ գործող Քրեադատավարական օրենսգրքի ընթացակարգերով համապատասխան լուծում կտրվի»:
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն