Մամուլ

ՆԳ նախարարի չորս թեկնածու կա․ «Ժողովուրդ»

ՆԳ նախարարի չորս թեկնածու կա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը դեռ նախարարություն չի դարձել, բայց Նիկոլ Փաշինյանի թիմում արդեն նախարարի փնտրտուք և թեկնածուների լոբբինգի գործընթաց է մեկնարկել:

«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ 4 թեկնածուի անուն է շրջանառվում իբրև ներքին գործերի ապագա նախարար՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյան (որը կառավարության մի մասում ունի աջակցություն), ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան (որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում ունի համակիրներ (ԱԻՆ-ը լուծարվում է, մտնում ՆԳՆ տիրույթ)), ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյան (որը խորհրդարանում ունի աջակցություն՝ ի դեմս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի մի քանի անդամների) և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան, որին ՀՀ կառավարությունից վստահեցրել են, թե հենց նա է լինելու ՆԳ ապագա նախարարը (նրա և Նիկոլ Փաշինյանի միջև մտերմությունն առանձնակի ջերմություն ունի)»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական