Մամուլ

Պատգամավորների ծեծկռտուքի գործով էթիկայի հանձնաժողով չստեղծվեց․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օրերս միջադեպ է տեղի ունեցել Արցախի երկու պատգամավորների միջև․ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի ու Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի միջև լեզվակռիվը վերածվել էր քաշքշուկ-ծեծկռտուքի։ «Միասնական հայրենիք»-ը դիմել էր խորհրդարան՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու առաջարկով։ Նախօրեին այդ հարցը քննարկվել ու հավանության չի արժանացել։

Թեպետ պատգամավորների մեծամասնության քվեարկությամբ հարցն ընդգրկվել է նիստերի օրակարգ, սակայն նիստի ընթացքում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում պատգամավորները համաձայնության չեն եկել: Քվեարկության է դրվել 4 և 5 հոգանոց կազմով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։ Քվեարկության արդյունքում առաջարկներից ոչ մեկը բավարար ձայներ չի հավաքել»։