Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.81

EUR410.36

RUB6.04

Երևան 4 ℃

Рус Eng

Նախկին գլխավոր դատախազն Արցախի իշխանություններին առաջարկ է արել․ «Ժողովուրդ»

Մամուլ

25 Նոյեմբերի, 8:45

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ անգործ է: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Արթուր Դավթյանն Արցախի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել Արցախում պաշտոնավարելու: Այսինքն՝ նախկին դատախազը պատրաստ է մշտական բնակության վայրը փոխել և մեկնել Արցախ:

Սակայն այս պահի դրությամբ դեռ որոշված չէ՝ որտեղ հնարավոր կլինի օգտագործել իրավաբանական գիտելիքներ ունեցող Արթուր Դավթյանի պոտենցիալը: Կամ արդյո՞ք Դավթյանի առաջարկն ընդհանրապես կընդունվի, և նա պաշտոն կստանա Արցախում:

«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց Արթուր Դավթյանից մեկնաբանություն ստանալ այս թեմայի առնչությամբ, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հաղորդագրություններին: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին գործարար Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի Պետական նախարար, և ողջ կառավարումը, բացի ուժային հատվածից, իրականացնելու է Մոսկվայից Ստեփանակերտ մեկնած Ռուբեն Վարդանյանը:

Ուժային կառույցների վերահսկողությունը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերահսկողության տակ»:

 

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան