Մամուլ

Ավետիք Չալաբյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկություն էինք ստացել, որ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մտադիր է իր թեկնածությունը դնել Երևանի քաղաքապետի ընտրություններում։ Մեզ հետ զրույցում Չալաբյանը նշեց, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ մի քանի ամսից, մինչ այդ իր հիմնական գործունեությունը կենտրոնացած է լինելու Հայաստանի և Արցախի անվտանգության վրա։

Ճշտող հարցին` այսինքն, բացառո՞ւմ եք Երևանի քաղաքապետի ընտրություններում Ձեր թեկնածության առաջադրումը, ասաց․ «Սկզբունքայնորեն չեմ բացառում, բայց կուզեի կրկնել, որ իմ հիմնական նպատակը մեր երկրի անվտանգության ապահովումն է»։