Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.69

EUR409.81

RUB6.02

Երևան 1 ℃

Рус Eng

Կառավարության շենքի արտաքին լուսավորության լամպերը թարմացվում են․ «Հրապարակ»

Մամուլ

17 Նոյեմբերի, 8:45

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին «ռեմոնտ» է սկսել, այս անգամ էլ կառավարության շենքի արտաքին լուսավորության լամպերն է թարմացնում։ Վարչապետի աշխատակազմը նոյեմբերի 3-ին գնման պայմանագիր է կնքել «Բոֆֆո» ՍՊԸ-ի հետ: Ընդհանուր արժեքը կազմում է 114 մլն 960 հազար դրամ։ Այդ գումարի շրջանակներում կազմակերպությունը մինչև դեկտեմբերի 25-ը պետք է փոխի կառավարության, Հայաստանի ազգային պատկերասրահի և պատմության թանգարանի, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքերի լուսավորությունը։ Գնումը կատարվել է «շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ» անվան ներքո։

Նշենք, որ այս օրերին կառավարության շենքի տարածքում վերանորոգման այլ աշխատանքներ էլ են կատարվում՝ բարեկարգվում է կառավարության շենքին հարակից տարածքը, թարմացվում են սալաքարերն ու ասֆալտը»:

 

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան