Մամուլ

Ներկա-բացակա՝ «Հայաստան» խմբակցությունում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլից հայտարարված բոյկոտից հետո խորհրդարանական ընդդիմությունը երեկ վերադարձավ խորհրդարան։ Սակայն եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամբողջ կազմով էր, ապա «Հայաստան» խմբակցության 29 հոգուց 10-ը բացակա էր, ինչը հաստատեց մեր հրապարակած լուրը, որ այստեղ միակարծիք չեն վերադառնալու հարցում և ազատ են թողել։

Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը գործուղման էին, բացակա էին «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները` Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը: Նրանց թիմից Աննա Գրիգորյանը ներկա էր։

Օրվա առաջին կեսին չկային Անդրանիկ Թևանյանը և Արեգնազ Մանուկյանը: Ներկա չէին Իշխան Սաղաթելյանն ու Արամ Վարդևանյանը»: