Մամուլ

Նորաստեղծ դատարանը կփակեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը որոշել է հետողորմյա անել ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ներդրած նորարարությունը, երբ կալանքի գործերը քննում էին առանձին դատավորներ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգը և իրավապահ համակարգը քննարկել են մինչդատական վարույթով դատարանի գործունեությունը և եկել այն համոզման, որ անհրաժեշտ է փակել վերջերս ձևավորված դատարանը և տուն ուղարկել Աջափնյակի նստավայրում հավաքված «կալանք տվող» դատավորներին:

Գուցե հետանցում լինի նախկին մոդելին, երբ դատարանները հերթապահություն էին իրականացնում, և օրվա հերթապահ դատավորն էր քննում օրվա ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները: ՀՀ երրորդ իշխանության հետ այս քննարկման պատճառը եղել է այն, որ իրավապահ համակարգը խայտառակ բացահայտում է արել Աջափնյակի դատարանի՝ «կալանք տվող» դատավորների գործունեության մասով՝ պարզելով, թե ինչ մեխանիզմներ են գործել, և ինչպես է որոշվել՝ ում կալանքը որ դատավորը քննի»: