«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» խմբակցությունը երեկ փակ հանդիպում է արել և քննարկել նոյեմբերի 5-ի հանրահավաքի կազմակերպչական հարցերը։ Հիմնական մտահոգությունը եղել է հնարավորինս շատ մասնակցություն ապահովելը, ուստի հանձնարարվել է, որ ակտիվ քարոզչական աշխատանքներ տարվեն՝ մարդկանց հրապարակ բերելու համար։
Արձանագրել են, որ դա հեշտ չի լինելու, հատկապես որ պայքարից հոգնած ժողովուրդը դժվար է նման ստանդարտ իրավիճակում փողոց դուրս գալիս։ Խոստովանել են, որ արցախցիներն ավելի վճռական են տրամադրված, ուստի դիտարկել են հանրահավաքի կազմակերպմանը և մասնակցությանն արցախցիների ներգրավման հարցը, և, ըստ ամենայնի, այս ուղղությամբ էլ աշխատանքներ կտարվեն»: