«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ մեկ տարի է, ինչ իրավապահների տեսադաշտում է հայտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորեղբոր որդին՝ Արտակ Սարգսյանը:
Վերջինս, 2021 թվականի ընթացքում զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կարգադրել է խոշտանգել դատապարտյալ Սերոբ Մխիթարյանին:
Այս արարքի համար նրա երկու աշխատակից կալանքի տակ են, իսկ Սարգսյանը, ունենալով թիկունք՝ ի դեմս կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, ոչ միայն կալանավորված չէ, այլ նաև այս դեպքից հետո նոր պաշտոն է ստացել՝ նշանակվելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի պետի պաշտոնում: Այս գործը դատարանում է. տեսնենք, թե դատարանը ինչ կանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր գործով»։