Ինչո՞ւ են մտահոգվել արցախցի պատգամավորները․ «Հրապարակ»
Մամուլ
22 Սեպտեմբերի 2022, 9:13«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները երեկ հանդիպել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, որի ժամանակ «անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված՝ հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին», և «հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և ընթացիկ շինաշխատանքների ավարտին զուգընթաց, կվերանան առկա խնդիրները»։
Խոսքն ի՞նչ խնդիրների մասին է: Պարզվում է՝ արցախցիներին մտահոգել է այն, որ նոր ճանապարհին պարբերաբար հայտնվում են ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներ: Հրամանատարը տեղեկացրել է, որ իրենց խնդրանքով են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող անցակետերից բեռներ տեղափոխում, ու շուտով խնդիրը կվերանա։ Պատգամավորները հետաքրքրվել են նաև ՀԱՊԿ օպերատիվ խմբի աշխատանքներով, որոնք սեպտեմբերի 13-ից հետո գործուղվել էին Հայաստան` մոնիտորինգ անելու, թե ով է նախահարձակ եղել։
Վոլկովն ասել է՝ տեղյակ չէ խմբի աշխատանքներից»։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն