Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD412.03

EUR399.62

RUB6.58

Երևան 6 ℃

Рус Eng

Ընդդիմությունը բոյկոտոմ է ԱԺ նիստերը, սակայն չի հրաժարվում գործուղումներից «Հրապարակ»

Մամուլ

21 Սեպտեմբերի, 8:46

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը թեպետ շարունակում է բոյկոտել ԱԺ աշխատանքները, սակայն չեն հրաժարվում գործուղումներից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոյանի սեպտեմբերի 14-ին ստորագրած որոշումներով պատգամավորները նոր գործուղումներ են մեկնելու` սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը ճանաչողական այցով Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվեն ՔՊ-ական պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Լիլիթ Մինասյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան, որը ասորական համայնքի ներկայացուցիչն է:

Պատգամավորների հետ Ստոկհոլմ կմեկնեն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, վերջինիս տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Լիդիյա Մնացականյանը, նույն վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի պետ Զեմֆիրա Հովասափյանը, ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնի պետ Արթուր Թամազյանը, ԱԺ օրենսդրական մոնիտորինգի բաժնի պետ Արուսյակ Քանանյանը, սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնի պետ Լիլիթ Մարկոսյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Արտակ Գալստյանն ու պետաիրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Մարիետտա Մնացականյանը:

Իսկ հոկտեմբերի 11-14-ը ՔՊ-ական Բաբկեն Թունյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կմեկնեն Տիրանա՝ Ալբանիայի Հանրապետություն, մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Նույն պատվիրակության կազմում Ալբանիա կմեկնի նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Էվաջյանը:

«Հայաստան» դաշինքից տեղեկացանք, որ ընդդիմադիր պատգամավորները մեկնելու են գործուղումներին: Նրանք հայտարարել են, որ բոյկոտը խորհրդարանական դիվանագիտության նկատմամբ չի տարածվելու»:

 

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»