Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD412.03

EUR399.62

RUB6.58

Երևան 6 ℃

Рус Eng

Սոթքի տներում գողություններ են կատարվել. «Ժողովուրդ»

Մամուլ

17 Սեպտեմբերի, 9:58

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեբերի 13-ին հակառակորդի կողմից սկսված լայնածավալ պատերազմական գործողություններից հետո Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի սահմանամերձ համայնքների բնակիչները կամ մազապուրծ էին եղել արկերի պայթյուններից կամ տարհանվել էին՝ իրավիճակով պայմանավորված: Տարհանումից հետո նրանց բնակարանների մոտ վերահսկողություն էր իրականացնում ոստիկանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ սակայն, որ որոշ բնակիչների բնակարաններում գողություն է կատարվել: Խոսքը հատկապես վերաբերում է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչների բնակարաններին:

Ստացվում է՝ ոստիկանության վերահսկողությունը արդյունք չի տվել, կամ էլ, առհասարակ վերահսկողություն չի եղել: Իսկ թե ով կամ ովքեր են բնակարաններում գողություններ կատարողները, հուսանք՝ գոնե կկարողանան պարզել իրավապահները, եւ նրանց պատիժը չի ուշանա: Անգամ այս դժվարին իրավիճակներում անտուն մնացած քաղաքացիների բնակարանները թալանում են, եւ պատկան մարմինները ոչինչ չեն կարողանում անել:


Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»